Աշխատանք
ՄԵՆԵՋԵՐ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Ապահովել աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների իրականացումը, հետեւել մասնաճյուղի կարգուկանոնին, մաքրությանը, սպասարկման որակին
- Ապահովել աշխատակիցների իրազեկությունը ընկերության կանոնակարգին,
- Կազմակերպել աշխատանքային ժամանակացույցը,
- Լուծել աշխատանքի ընթացքում ծագած բոլոր խնդիրները,
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ`
- Թիմում աշխատելու կարողություն
- Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն
- Խնդիրները ըստ կարեւորության դասակարգելու կարողություն
- Խնդրիներին արագ եւ ամբողջական լուծում տալու կարողություն
- Ինքնատիրապետման եւ էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ
- Ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն
- Ադմինիստրատիվ, ֆինանսական, համակարգչային հմտություններ (MS Office)
ԳԱՆՁԱՊԱՀ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Հաճախորդների ժպիտով եւ բարեհամբույր սպասարկում
- Հաճախորդներին մենյուի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- Հաճախորդների պատվերների ընդունում եւ գրանցում, կտրոնի տրամադրում կանխիկ եւ
անկանխիկ գումարի ընդունում
- Դրամարկղի եւ հարակից տարածքի մաքրության պահպանում
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝
- POS, ՀԴՄ-ի հետ աշխատելու կարողություն
- Դրամական միջոցների հետ աշխատելու կարողություն
- Հստակ ձեւակերպված պարզ խոսք (ռուսերեն, անգլերեն մինիմալ գիտելիքներ)
- Թիմային աշխատանքի ցանկություն եւ կարողություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն, զարգացած ուշադրություն եւ հիշողություն
- Պարտաճանաչություն, պատասխանատվության բարձր զգացում
ԽՈՀԱՐԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Ընդունել հաճախորդների պատվերները
- Բարեհամբույր սպասարկել հաճախորդներին
- Պատրաստել մենյուում առկա սննդատեսակները
- Կատարել թիմային աշխատանքից բխող այլ գործառույթներ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ`
- Պարտաճանաչություն, մաքրասիրություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Միջանձնային հաղորդակցման բարձր հմտություններ
- Ժամանակը գրագետ կառավարելու հմտություն
- Աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրներին արագ եւ ամբողջական լուծում տալու
կարողություն
- Ինքնատիրապետման եւ էմոցիոնալ զսպվածության բարձր մակարդակ
ՍՐԱՀԻ ՍՊԱՍԱՐԿՈՂ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Իրականացնել սրահի, ներքին խոհանոցի մաքրության աշխատանքները
- Հետեւել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը
- Մասնակցել ախտահանման աշխատանքներին
- Կատարել հաստիքին համապատասխան այլ աշխատանքներ
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կոկիկություն, արագաշարժություն,մաքրասիրություն
- Թիմային աշխատանք
- Աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում ցանկալի է
Միացե՛ք մեր թիմին
Ինչպե՞ս դիմել աշխատանքի համար
1. Աշխատանքի ընդնունման դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝ լրացնել Ձեր անձնական տեղեկատվությունը հետևյալ ձևաթղթում, ընտրել այն պաշտոնը, որի համար դիմում եք, և կցել Ձեր CV-ն:
2. Այցելել Mr. Gyros-ի գլխավոր գրասենյակ կամ ցանկացած այլ մասնաճյուղ՝ ներկայացնելով Ձեր CV-ն: